4 մլն դոլար. Ferrari-ն ներկայացրել է իր հզորագույն հիպերքարը (լուսանկարներ)
Իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր ամենահզոր մեքենան՝
FXX-K Evo հիպերքարը, որն արժե 4 մլն դոլար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տպավորիչ նորույթը համալրված է 6.3 աշխատանքային ծավալով, 1.036 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, ինչպես նաև «Ֆորմուլա-1»-ի մրցարշավային մեքենաներին բնորոշ կինետիկ էներգիայի վերականգնման KERS համակարգով:
Պարբերականը նկատում է, որ մեքենայի ցնցող տեխնիկական բնութագրից ամենևին էլ չի զիջում դրա արտաքին տեսքը:
Հայտնի է, որ բացառիկ հիպերքարերը գնելու հնարավորություն կունենան միայն 2015թ. ներկայացված Ferrari FXX-K-ի ներկայիս տերերը, որոնք կցանկանան իրենց մեքենան փոխարինել այս նորույթով:
Նշվում է, որ նոր հիպերքարը, ինչպես և դրա նախորդ մոդելը, արտադրվելու է ընդամենը 40 օրինակով:







Նախորդ մոդելը











