Samsung-ն անցած եռամսյակում օրական 109 մլն դոլարի շահույթ է արձանագրել. The Guardian

17:38 • 31.10.17

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունն ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին ունեցել է ռեկորդային՝ 10 մլրդ դոլարի շահույթ, ինչը պայմանավորված է ընկերության արտադրանքի՝ հատկապես հիշողության չիպերի վաճառքի բարձր ցուցանիշներով ու Galaxy շարքի սմարթֆոնների նոր մոդելի ներկայացմամբ:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, դա նշանակում է, որ ընկերությունն օրական 109 մլն դոլարի շահույթ է ունեցել: Ոլորտի վերլուծաբանների խոսքով՝ անցած եռամսյակը Samsung-ի համար ամենահաջողն էր:

Ընկերությունը հայտարարել է, որ շահույթի ավելացման ու արժեթղթերի գնի բարձրացման շնորհիվ 2018թ. կկրկնապատկի իր դիվիդենդները:

 

 

Samsung-ն անցած եռամսյակում օրական 109 մլն դոլարի շահույթ է արձանագրել. The Guardian