Toyota-ի նոր 600 ձիաուժ հզորությամբ քրոսովերն արագությամբ գերազացել է McLaren-ին, Porsche 911-ին և Nissan GT-R-ին (լուսանկարներ)
Կալիֆորնիայում անցկացվող թյունինգային շոուի ժամանակ DG-Spec ընկերությունը Toyota-ի հետ համատեղ ներկայացրել է C-HR քրոսովերի 600 ձիաուժ հզորությամբ տարբերակը՝ R-Tuned մոդելը:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, մեքենաների փորձարկման համար նախատեսված 4 կմ երկարությամբ ավտոդրոմում նորույթն արագությամբ գերազանցել է McLaren 650S Spyder, Porsche 911 GT3 RS և Nissan GT-R Nismo մոդելներին:
Ստանդարտ երկու լիտր ծավալով շարժիչի փոխարեն թյուներները 2.4 լիտր ծավալով տուրբոշարժիչ են տեղադրել, որն աշխատում է 5 աստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ համատեղ:
C-HR R-Tuned քրոսովերը ներկայանում է մրցարշավային արգելակների համակարգով, աերոդինամիկ կախոցով և ածխածնի մանրաթելից պատրաստված կապոտով:













