Ջրասուզորդները Մեծ արգելախութում առողջ մարջանով առեղծվածային փոս են հայտնաբերել (լուսանկարներ)

08:40 • 02.11.17

Ջրասուզորդներն Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափից 200 կմ հեռավորության վրա՝ Մեծ արգելախութում, հայտնաբերել են ահռելի կապույտ փոս, որի մասին դեռևս շատ քիչ տեղեկություն կա, գրում է dailymail.co.uk-ը։


Փոսի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ անկախ Մեծ արգելախութում մարջանի զանգվածային գունաթափումից՝ դրանում մարջանի գաղութները նորմալ պահպանվել են ու միանգամայն առողջ են: Այս հայտնագործությունն իսկական անակնկալ է դարձել գիտնականների համար, որոնք չափազանց մտահոգված են 2016թ. ի վեր մարջանի զանգվածային գունաթափման փաստով:

Հայտնի է, որ ծովային կենսաբաններն ու ջրասուզորդները փոսն ուսումնասիրելու համար շատ չեն իջել՝ ընդամենը 20 մ, մինչդեռ փոսը ձգվում է ծովի հատակից էլ ներքև:

«Այնքան երջանիկ էինք այնտեղ տեսնել մարջանի մեծ, առողջ խութեր»,-նշել է մասնագետ Ջոնի Գասկելը:

Ծովային կենսաբաններն այժմ լուրջ մտահոգություններ ունեն առ այն, թե արդյոք Մեծ արգելախութին կհաջողվի վերապրել գլոբալ տաքացման երևույթը: Հայտնի է, որ տաք ջրային հոսանքների հետևանքով մարջանը կորցնում է կենսական նշանակություն ունեցող նյութերն ու գունաթափվում: Դրա հետևանքով միլիոնավոր ծովային բնակիչներ չեն կարողանում ձվադրել ու բնակվել մարջանային խութերում:

Գունաթափումը կարող է տևել է 6 շաբաթ, բայց եթե ջրի ջերմաստիճանը նվազի, մարջանը կրկին կվերականգնվի: Սակայն շատ դեպքերում մարջանը չի վերականգնվում:

 

Ստորև ֆոտոշարքով ներկայացված են մարջանի գունաթափման հետևանքները.

 

Картинки по запросу coral reef bleaching

Картинки по запросу coral reef bleaching

Картинки по запросу coral reef bleaching

Картинки по запросу coral reef bleaching

Картинки по запросу coral reef bleaching

Ջրասուզորդները Մեծ արգելախութում առողջ մարջանով առեղծվածային փոս են հայտնաբերել (լուսանկարներ)