Գիտնականները նոր բացահայտում են կատարել Գիզայի 4500-ամյա Մեծ բուրգի կառուցման վերաբերյալ (տեսանյութ)

19:49 • 02.11.17

Գիզայի Մեծ բուրգի կառուցման գաղտնիքը հազարամյակներ շարունակ առեղծվածային է եղել, սակայն այժմ կարող է բացահայտվել տարրական մասնիկների ֆիզիկայի շնորհիվ:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, գիտնականներին հաջողվել է տիեզերական ճառագայթների շնորհիվ ստացված պատկերների օգնությամբ բացահայտել աշխարհի հրաշալիքներից մեկի խորքում թաքնված նեղ, դատարկ տարածությունը:

Բուրգի ներքին կառույցը տեղակայված է Մեծ պատկերասրահի վերևում, որը միացնում է բուրգի երկու սրահը և նմանօրինակ ուղի է բացում 30 մետր հեռավորությամբ:

Թեև դատարկ տարածության հստակ դիզայնն ու նպատակը անհայտ են, գիտնականների խումբն այն մեծագույն հայտնագործություն է համարում, որը կատարվել է 19-րդ դարից ի վեր:

Եգիպտոսի Մեծ բուրգը կառուցվել է Խուֆու փարավոնի վերահսկողությամբ մ.թ.ա. 2550 թվականին և հազարամյակներ շարունակ հանդիսացել է մարդու ձեռքով կառուցված ամենաբարձր շինությունը:
Բուրգի կառուցման գաղտնիքը երկար տարիներ ակադեմիական քննարկումների կենտրոնում է եղել, և մինչ օրս հստակ մեկնաբանություն չի գտել:   

 

Գիտնականները նոր բացահայտում են կատարել Գիզայի 4500-ամյա Մեծ բուրգի կառուցման վերաբերյալ (տեսանյութ)