Ֆրանսիայում առանց իլյումինատորների ինքնաթիռ է կառուցվում, որի ուղևորները կարող են տեսնել դրսի տեսարանները (լուսանկարներ)
Ֆրանսիական Technicon Design ընկերությունն ինքնաթիռ է նախագծում, որում կբացակայեն իլյումինատորները (լուսանցույց): Մասնագետներն արդեն մշակել են IXION ինքնաթիռի կոնցեպտը, որի ուղևորները, չնայած իլյումինատորների բացակայությանը, կտեսնեն ինքնաթիռից դուրս կատարվող ամեն ինչ:
Big Picture-ը գրում է, որ գաղափարի համաձայն՝ ինքնաթիռի կորպուսի վրա մի քանի տեսախցիկ կտեղադրվի և պատկերները կհեռարձակի սրահի ներսում գտնվող համայնապատկերային էկրանների վրա:
Պլանավորվում է նաև արևային մարտկոցներ տեղադրել ինքնաթիռի վրա՝ այս սարքավորումների աշխատանքի համար պահանջվող էներգիան ապահովելու համար:
Նշվում է, որ իրական պատկերներից բացի, ուղևորները կարող են ծրագրով նախատեսված ցանկացած այլ տեսարան ընտրել կամ պատկեր ներբեռնել նոթբուքից:


















