Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակ է ծնվել՝ ընդհանուր մարմնով, սակայն 2 գլխով

11:33 • 02.11.17

Հնդկաստանի Ամբայոգայ նահանգի Բիդ քաղաքում լույս աշխարհ է եկել հազվագյուտ սիամական երկվորյակ՝ ընդհանուր մարմնով, սակայն 2 առանձին գլխով:

Ինչպես նշում է Indian Express-ը, ծնվելուց 19 ժամ անց երկվորյակները մահացել են: Բժիշկների պատմելով` ծնվելուց 12 ժամ հետո նրանց մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, ինչն ի վերջո հանգեցրել է մահվան:

Աղբյուրը մանրամասնում է, որ նրանք կշռում էին 3.7 կգ: Հայտնի է, որ երկվորյակները ծնվել են կեսարյան հատման միջոցով՝ տեղաբնակ ցեղերից մեկի ներկայացուցիչների ընտանիքում: Մայրը հղիության 3-րդ եռամսյակում է իմացել, որ պտղի հետ խնդիր կա և որ այն կարող է մահանալ: Այնուհանդերձ՝ ամուսինները որոշել են ունենալ երկվորյակներին:

Նշվում է, որ հիվանդանոցը ցանկացել է լայնածավալ հետազոտություն անցկացնել երկվորյակների վերաբերյալ, քանի որ այս տեսակը խիստ հազվադեպ է հանդիպում: Սակայն հայրը չի տվել իր համաձայնությունը:

Նշենք, որ սիամական երկվորյակները ձևավորվում են մեկ ձվաբջջից, սակայն սաղմնային զարգացման փուլում ամբողջությամբ չեն բաժանվում, ինչի հետևանքով ունենում են մարմնի ընդհանուր մասեր և ներքին օրգաններ: Սովորաբար, բեղմնավորված ձվաբջիջը բաժանվում է բեղմնավորման 6-րդ օրը: Մինչդեռ եթե այն ավելի ուշ է կիսվում՝ բեղմնավորումից 14-15 օր ուշ, ձևավորվում են սիամական երկվորյակներ:

Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակ է ծնվել՝ ընդհանուր մարմնով, սակայն 2 գլխով