55 000 տուն՝ հինգ կամուրջի վրա. ինչպիսին կլինի Մոսուլը, եթե 3D տպագրության շնորհիվ վերականգնվի (լուսանկարներ)

18:56 • 03.11.17

Բելգիացի ճարտարապետ Վինսենթ Կալեբաութը, որը հույս ունի վերակառուցել Իրաքյան Մոսուլը, 3D տպագրության եղանակով կառուցվելիք կամուրջների մի շարք նախագծեր է ներկայացրել, որոնց շնորհիվ հնարավոր է քաղաքը վերականգնել՝ որպես շինանյութ օգտագործելով հենց տեղի ավերակները:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նրա ներկայացրած նախագիծը, որը հաղթող է ճանաչվել «Վերականգնելով Իրաքի ազատագրված տարածքները» մրցույթում, իրենից ներկայացնում է 3D տպագրված կամուրջների և բնակելի շենքերի համակարգ, որոնք տեղակայվում են Տիգրիս գետի շրջակայքում:

Հինգ 3D տպիչ կարող է օրական 30 տուն կառուցել 5 տարբեր կամուրջի վրա կամ շուրջ 55 000 բնակելի համալիր հինգ տարում:

Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը «Իսլամական պետությունից» ազատագրվել է այս տարվա հուլիսին ամիսներ տևած պայքարի արդյունքում:

Շուրջ 10000 շինություն է ավերվել քաղաքում, մեծամասնությունն՝ արևմտյան Մոսուլում:






 

55 000 տուն՝ հինգ կամուրջի վրա. ինչպիսին կլինի Մոսուլը, եթե 3D տպագրության շնորհիվ վերականգնվի (լուսանկարներ)