Caviar-ը ներկայացրել է iPhone X-ի` արևի լույսով լիցքավորվող տարբերակը (լուսանկարներ)
Սմարթֆոնների լյուքս դասի թյունինգավորմամբ զբաղվող Caviar ռուս-իտալական ընկերությունը ներկայացրել է Apple տեխնոլոգիական բրենդի նոր iPhone X սմարթֆոնի առավել թանկարժեք ու կատարելագործված տարբերակը:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, այս անգամ Caviar-ի թյունինգավորումը վերաբերում է ոչ միայն սմարթֆոնի արտաքին տեսքին, այլև տեխնիկական բնութագրին:
Հեռախոսը համալրված է արևային պանելներով, ինչի շնորհիվ ամեն անգամ արևի ուղիղ ճառագայթների, նույնիսկ լամպի լույսի տակ հայտնվելու դեպքում՝ iPhone X-ը սկսում է ինքնալիցքավորվել:
Տպավորիչ նորույթը ստացել է Caviar iPhone X Tesla անվանումը: Այն պատրաստված է տիտանից ու ոսկուց և արժե 259.000 ռուբլի, ինչը համարժեք է 4.500 դոլարի:
Հավելենք, որ օրիգինալ iPhone X-ի նախնական պատվերների ընդունումը մեկնարկել է հոկտեմբերի 27-ից: Սմարթֆոնը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 3-ից:














