Ավելի քան 670 մլն դոլար. Tesla-ն 3-րդ եռամսյակում ռեկորդային չափի վնաս է կրել

11:00 • 03.11.17

Ամերիկայն Tesla տեխնոլոգիական ընկերությունը հրապարակել է ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, ինչից պարզ է դարձել, որ կրած վնասի տեսանկյունից այն ընկերության պատմության մեջ վատագույն եռամսյակն է եղել:

Ինչպես տեղեկացնում է motor.ru-ն, 2017թ. հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ընկերության մաքուր կորստի չափը կազմել է 671.16 մլն դոլար, մինչդեռ վերջին 9 ամսվա կտրվածքով՝ 1.28 մլրդ դոլար:

Միևնույն ժամանակ Tesla-ի եկամուտն աճել է 23%-ով՝ հասնելով 2.98 մլրդ դոլարի: Աղբյուրը նկատում է, որ դա պայմանավորված է Model S և Model X մեքենաների վաճառքի ցուցանիշների 18%-անոց աճով, ինչպես նաև ավելի մատչելի Model 3 էլեկտրական մեքենայի՝ շուկա դուրս գալով:

Հայտնի է, որ Tesla-ն 3-րդ եռամսյակում էլեկտրաէներգիայի վաճառքից ու դրա պահմանմանն ուղղված ծառայությունների մատուցումից 317.5 մլն դոլարի շահույթ է ստացել:

Ավելի քան 670 մլն դոլար. Tesla-ն 3-րդ եռամսյակում ռեկորդային չափի վնաս է կրել