Տղամարդը մի քանի անգամ վայր է գցել նոր գնած iPhone X-ը՝ դրա որակը ստուգելու համար (տեսանյութ)
Թանկարժեք սմարթֆոնների տերերին ծանոթ է այն տհաճ զգացողությունը, երբ հեռախոսը թափով վայր է ընկնում ու չգիտես՝ էկրանը վնասվել է, թե ոչ:
Twitter կայքում տարածվել է մի տեսանյութ, որի հերոսը նոր գնած 1.100 եվրո արժողությամբ iPhone X սմարթֆոնը մի քանի անգամ ուժեղ ցած է գցում, որպեսզի ստուգի դրա հուսալիությունը:
Ինչպես նշում է euronews.com-ը, առաջին 2 հարվածի հետևանքով սմարթֆոնը չի վնասվել, սակայն ևս 2 անգամ ընկելուց հետո, դրա էկրանն ու հետին պանելը ջարուփշուր են եղել: Առավել տուժել է հեռախոսի ապակյա հետին պանելը:
Հավելենք, որ iPhone X-ը վաճառքում է հայտնվել նոյեմբերի 3-ից: Աշխարհի տարբեր քաղաքներում հարյուրավոր մարդիկ օրերով հերթ են կանգնել բաղձալի հեռախոսն առաջիններից մեկը ձեռք բերելու համար:
Նշենք, որ iPhone X-ը երբևէ Apple ընկերության կողմից արտադրված ամենթանկ սմարթֆոնն է, որի գլխավոր առանձնահատկությունները FaceID դիմաճանաչողական գործառույթն ու TrueDepth գերառաջադեմ տեսախցիկն են:










