Աստղագետները նոր մոլորակ են հայտնաբերել, որի գոյությունը հակասում է ֆիզիկայի օրենքներին

20:14 • 05.11.17

Բրիտանացի, շվեյցարացի, գերմանացի և չիլիացի աստղագետների միջազգային խումբը չափազանց մեծ էկզոմոլորակ է հայտնաբերել, որի գոյությունը հակասում է տվյալ երկնային մարմինների ձևավորման համընդհանուր մոդելներին:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, աստղագետներն իրենք խորհրդավոր օբյեկտը կատակով անվանել են հրեշ-մոլորակ:

NGTS-1b էկզոմոլորակի տրամագիծն ընդամենը երկու անգամ է փոքր լուսատուի տրամագծից, որի շուրջն այն պտտվում է: Տվյալ հանգամանքը նորահայտ երկնային մարմինը դարձնում է գիտնականներին հայտնի խոշորագույն մարմինը Տիեզերքում:  

NGTS-1b մոլորակը գտնվում է Արևից 600 լուսային տարի հեռավորությամբ: Իր չափերով էկզոմոլորակը համեմատելի է Յուպիտերի հետ, սակայն 20 տոկոսով ավելի թեթև է: Էկզոմոլորակի արտաքին շերտերում ջերմաստիճանը կազմում է 530 ատիճան՝ ըստ Ցելսիուսի: Մոլորակի և նրա աստղի միջև հեռավորությունը 33 անգամ կարճ է, քանի Արևի և Երկրի միջև հեռավորությունը: Տարին այնտեղ տևում է 2.5 օր:

 

 

Աստղագետները նոր մոլորակ են հայտնաբերել, որի գոյությունը հակասում է ֆիզիկայի օրենքներին