Գիտնականները քաղցկեղային բջիջները ոչնչացնելու նոր արդյունավետ միջոց են հայտնաբերել
Քաղցկեղային բջիջները հնարավոր է հայտնաբերել և ոչնչացնել դինոզավրերի անհետացման պատճառ դարձած երկնաքարի բաղադրության մաս կազմող մետաղի օգնությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման եզրահանգում են արել Մեծ Բրիտանիայի Ուորիքի և Չինաստանի Սուն Յաթսենի համալսարանների մասնագետները:
Գիտնականները պարզել են, որ «իրիդիում» քիմիական տարրը, որը պատկանում է երկնային ապարների շարքին, արդյունավետ միջոց է օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարում: Գիտափորձերը ցույց են տվել, որ ատոմային թթվածինը, որը ձևավորվում է մետաղի՝ քաղցկեղային բջիջ ներթափանցման արդյունքում, ոչնչացնում է այն՝ որևէ վնաս չհասցնելով առողջ հյուսվածքներին:
«Իրիդիումի և օրգանական նյութերի խառնուրդը ներթափանցել է չարորակ ուռուցքի բոլոր շերտերն ու սպանել այն: Դա վկայում է բուժման այս տարբերակի հեռանկարային լինելու մասին», - փաստում են գիտնականները:
Բրիտանացի պրոֆեսոր Փիթեր Սեդլերի խոսքով՝ իրիդիումը Երկիր է հասել 66 մլն տարի առաջ ընկած երկնաքերի հետ միասին:










