385.000 դոլար. Bell & Ross-ը ներկայացրել է շափյուղայից պատրաստված թափանցիկ ժամացույց (լուսանկարներ)
Ֆրանսիական Bell & Ross ժամագործական ընկերությունը ներկայացրել է իր կողմից երբևէ ստեղծված ամենաթանկ ժամացույցներից մեկը՝ BR-X1 Skeleton Tourbillon Sapphire-ը, որը պատրաստված է շափյուղայից:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, բացառիկ դիզայնով թափանցիկ ժամացույցն արժե 385.000 դոլար:
Աղբյուրը մանրամասնում է, որ ժամացույցն արտադրվել է ընդամենը 8 օրինակով: Նշվում է, որ բոլոր մոդելները ձեռագործ են:














