Samsung-ը նոր տեսանյութում ծաղրել է iPhone-ը (տեսանյութ)
Հարավկորեական Samsung ընկերությունը նոր տեսահոլովակում ծաղրել է իր մրցակից ամերիկյան Apple ընկերությանը: Samsung Mobile USA-ի YouTube-ալիքում հրապարակված տեսանյութը հայտնվել է ընկերության նոր iPhone X սմարթֆոնի թողարկման շուրջ ստեղծված աղմուկի ամենաթեժ շրջանում, հայտնում է korrespondent.net-ը:
Տեսանյութը մեկ օրում տեսահոսթինգում դիտել է ավելի քան 500 հազար մարդ:
Տեսանյութը պատմում է մի տղայի պատմություն, որը 2007 թվականից օգտվել է բացառապես Apple-ի սմարթֆոններից, բայց արդյունքում փոխում է iPhone-ը Samsung-ի սարքի հետ: Դրա պատճառ են դառնում բազմաթիվ բարդությունները, որոնց նա ստիպված է լինում բախվել՝ սկսած խոնավությունից պաշտպանության բացակայությունից մինչև հիշողության ծավալի անբավարարություն։
Ընդ որում՝ երիտասարդի ընկերուհին օգտագործում է Samsung-ի սմարթֆոններ, որոնք սյուժեի համաձայն գերազանցում են iPhone-ին և՛ ֆունկցիոնալ, և՛ դիզայնի առումով:










