Lamborghini-ի սուպերքարերն ապագայում էլեկտրական կլինեն

23:53 • 07.11.17

Lamborghini ընկերության նոր Terzo Millennio սուպերքարի կառուցման ժամանակ իտալական ավտոարտադրողն, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ կհրաժարվի բենզինային շարժիչներից՝ դրանք փոխարինելով էլեկտրականներով:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, նորույթի նախագծման հարցին շատ լուրջ են մոտեցել. մեքենայի տեխոնոլոգիաների թեթևացման և հուսալիության ապահովման համար աշխատանքներին միացել են Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները:

Նշվում է, որ ավանդական լիթիում իոնային մարտկոցների փոխարեն մեքենայի հատակին սուպեր կոնդենսատորներ կտեղակայվեն, որոնք նախատեսված են էլեկտրաէներգիայի պահանման համար: Մինչդեռ մեքենայի թափքը կկառուցվի ածխածնի մանրաթելից:

 

Lamborghini-ի սուպերքարերն ապագայում էլեկտրական կլինեն