Անթալիայի բնակիչն իր տան բակում փորման աշխատանքների ժամանակ 2400 տարվա դամբարան է հայտնաբերել (լուսանկար)

10:29 • 07.11.17

Թուրքական Անթալիայի Դեմրե շրջանի 40-ամյա բնակիչ Նուրի Բիլգիչն իր տան այգում փորման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է մի ամբողջ պատմական դամբարան, այս մասին տեղեկանում ենք arkeolojihaber.net կայքից: Մասնագետները կարծում են, որ դամբարանն ունի ավելի քան 2400 տարվա պատմություն և պատկանում է Լիկիայի թագավորության ժամանակաշրջանին:

Անսովոր «գտածոյի» հայտնաբերումից հետո Բիլգիչը դիմել է Լիկիական քաղաքակրթության ուսումնասիրման թանգարանի աշխատակիցներին և օգնություն խնդրել նրանցից: Բիլգիչի տան բակ ժամանած 3 հնագետներն ու 8 բանվորները սկսել են լայնածավալ պեղումներ: Մասնագետները կարծում են, որ Մ.թ.ա. 4-րդ դարին պատկանող երկհարկանի դամբարանի շրջակայքում կարող են լինել նաև այլ կարևոր պատմական իրեր ու կառույցներ:

Նշենք, որ Լիկիան Փոքր Ասիայի հարավում գտնվող պատմական պետություն էր։ Մ.թ.ա. 5-4-րդ դարերի սկզբին Լիկիայի արևմտյան մասը գտնվել է պարսկական տիրապետության տակ, իսկ արևելյան հատվածում թագավորել է լիկիական արքա Պերիկլեսը: Մ.թ.ա. 4-րդ դարի վերջին Լիկիան մտել է Ալեքսանդր Մակեդոնացու տերության սահմանների մեջ, իսկ ավելի ուշ գրավվել Հռոմի կողմից:

 



Evinin bahçesinde düzenleme yaparken antik mezar buldu



Անթալիայի բնակիչն իր տան բակում փորման աշխատանքների ժամանակ 2400 տարվա դամբարան է հայտնաբերել (լուսանկար)