Տիբեթում կկառուցվի աշխարհի ամենաբարձրադիր պլանետարիումը

12:56 • 07.11.17

Հաջորդ տարի Տիբեթում կսկսեն կառուցել աշխարհի ամենաբարձրադիր պլանետարիումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մասնագետներն արդեն սկսել են մշակել ապագա պլանետարիումի դիզայնը: Տեղական իշխանությունները և փորձագետները որոշել են ապագա պլանետարիումի հետ միավորել արդեն գոյություն ունեցող բնական գիտությունների թանգարանը, տեխնոլոգիաների թանգարանը և ցուցահանդեսային կենտրոնը՝ ստեղծելով ոչ առևտրային թանգարանային համալիր:

Նշվում է, որ պլանետարիումի շինարարության ավարտից հետո այնտեղ կտեղադրվի մեկ մետր տրամագծով օպտիկական աստղադիտակ:

Գիտության և տեխնոլոգիաների տարածաշրջանային վարչության ղեկավար Վան Ցզյունցզեի խոսքով՝ իր բացառիկ աշխարհագրական դիրքի շնորհիվ պլանետարիումը կարևոր դեր կխաղա աստղերին հետևելու գործում և տարածաժամանակային աստղագիտությունում, չնայած այն չի ունենա օպտիկական աստղադիտակ, որը կարող է ներառվել միջազգային ISON օպտիկական հետազոտությունների գիտական ցանցում:

Դեռևս անհայտ է՝ որքան ժամանակ կպահանջվի պլանետարիումի կառուցման համար:

Տիբեթում կկառուցվի աշխարհի ամենաբարձրադիր պլանետարիումը