Apple-ը 2018թ. կներկայացնի iPhone X-ի ավելի մեծ՝ XL տարբերակը. լրատվամիջոցներ

14:47 • 07.11.17

Չնայած այն հանգամանքին, որ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մի քանի օր առաջ է վաճառքի հանել նոր iPhone X սմարթֆոնը, այն արդեն հեռախոսի նոր մոդելի հետ կապված հստակ ծրագրեր ունի:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ոլորտի վերլուծաբանների պնդմամբ՝ հաջորդ տարի ընկերությունը կներկայացնի iPhone X-ի ավելի մեծ՝ XL տարբերակը: Այն կունենա նույն դիզայնը և կառանձնանա միայն ավելի մեծ էկրանով:

Տեղեկությունը հաստատել է KGI Securities ընկերության լավագույն փորձագետներից մեկը՝ Մին Չի Կուոն, որը հայտնի է Apple-ի արտադրանքների վերաբերյալ ճշգրիտ կանխատեսումներով:

Նշենք, որ 5.5 դյույմ անկյունագծով էկրանով iPhone X-ի գինը սկսվում է 1.000 դոլարից: Այն համալրված է FaceID դիմաճանաչողական գործառույթով և TrueDepth գերառաջադեմ ֆոտոխցիկով:

Apple-ը 2018թ. կներկայացնի iPhone X-ի ավելի մեծ՝ XL տարբերակը. լրատվամիջոցներ