Apple-ը փորձարկում է iMessage-ով դրամական փոխանցումների համակարգը. TechCrunch

16:43 • 08.11.17

Ամերիկյան Apple ընկերությունը սկսել է Apple Pay Cash համակարգի բետա-փորձարկումները: Համակարգը թույլ է տալիս ընկերության բջջային տեխնիկայի սեփականատերերին դրամական միջոցներ անմիջականորեն փոխանցել միմյանց iMessage ծրագրի օգնությամբ:


Այդ մասին հայտնել է TechCrunch պորտալը:


Գործառույթը հասանելի է թեստավորման համար միայն ԱՄՆ բնակիչներին: Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է տեղադրել բետա թեստավորման համար հատուկ ծրագիր և անցնել երկաստիճան վավերացում:


Գործառույթը թույլ է տալիս առանց միջնորդագրի միջոցներ փոխանցել օգտատիրոջ հաշվին կցված դեբետային քարտերից:


Վարկային քարտերի դեպքում հանվելու է բանկի կողմից նախատեսված ստանդարտ տոկոսաչափը:

 

Apple-ը փորձարկում է iMessage-ով դրամական փոխանցումների համակարգը. TechCrunch