Որքան է ծախսում Apple-ը մեկ հատ 1.000 դոլարանոց iPhone X-ի ստեղծման համար (տեսանյութ)

09:06 • 08.11.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պաշտոնապես վաճառքի է հանել իր կողմից երբևէ ստեղծված ամենաթանկ սմարթֆոնը՝ 1.000 դոլար արժողությամբ iPhone X-ը, ինչի կապակցությամբ The Daily Mail պարբերականը որոշել է պարզել՝ որքան գումար է ծախսում «խնձորային» բրենդը մեկ հեռախոսի ստեղծման համար:

Մասնագետները պարզել են, որ ի տարբերություն iPhone 8-ի, Apple-ը 25%-ով ավելի շատ գումար է ծախսում iPhone X-ի կարևոր մասերի վրա:

Ընդհանուր առմամբ, ընկերությունը 357.50 դոլար է ծախսում յուրաքանչյուր iPhone X-ի ստեղծման համար: Արդյունքում հեռախոսը վաճառվում է 1.000 դոլարով ու ընկերության համար ապահովում 64% շահութաբերություն:

Աղբյուրը մանրամասնում է, որ iPhone X-ի մասերից ամենաթանկարժեքը չժանգոտող պողպատից մասն է ու Super AMOLED տեխնոլոգիան:

 

 

Որքան է ծախսում Apple-ը մեկ հատ 1.000 դոլարանոց iPhone X-ի ստեղծման համար (տեսանյութ)