Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են մարդու հնագույն նախնու մնացորդները
Մեծ Բրիտանիայի Պորտսմութի համալսարանի գիտնականները հայտնաբերել են հնագույն կաթնասունի քարացած մնացորդները, որոնց ներկայացնում են որպես մարդու հեռավոր բարեկամ:
Корреспондент-ի հաղորդմամբ՝ շուրջ 145 մլն տարի առաջ՝ դինոզավրերի դարաշրջանում բնակված արարածը տեսքով առնետ է հիշեցրել: Գտածոները հայտնաբերվել են Անգլիայի հարավում գտնվող Դորսեթի ափամերձ շրջանում:
Մասնագետներն ուսումնասիրել են հողի նմուշները, որոնք պատկանում են վաղ կավճի ժամանակաշրջանին և անսպասելիորեն հայտնաբերել են երկու լավ պահպանված ատամ, որոնք պատկանել են ժամանակին ապրած կենդանուն:
Գիտնականների կարծիքով՝ այն բուսակեր կենդանատեսակներին է պատկանել կամ էլ միջատակեր:










