Twitter-ն ավելացրել է հաղորդագրություններում նիշերի քանակը

10:23 • 08.11.17

Twitter սոցիալական ցանցն ավելացնում է հաղորդագրություններում նիշերի քանակը՝ հասցնելով 280-ի: Այդկերպ ընկերությունը պատրաստվում է գրավել ավելի շատ օգտատերեր և բարձրացնել շփման մակարդակը սոցցանցում:


«Ցանկանում ենք, որ ավելի հեշտ ու արագ դառնա ինքնարտահայտվելը»,- նշվում է Twitter-ի հաղորդագրությունում:


Թեստային ռեժիմում նորույթը գործարկվել է սեպտեմբերին:


Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին հայտարարել է, որ բառերի քանակի ավելացումը մեծ քայլ է ընկերության համար:


«140 նիշի սահմանափակումը սահմանվել է կամայականորեն՝ sms-հաղորդագրություններում 160 նիշի սահմանափակման հիման վրա: Հպարտանում եմ, թե որքան խոհեմ թիմը մոտեցավ իրական խնդրի լուծմանը, որին մարդիկ բախվում են գրառում անելիս»,- գրել է Դորսին:

 

Twitter-ն ավելացրել է հաղորդագրություններում նիշերի քանակը