Yahoo-ի նախկին ղեկավարը դատարան է կանչվել՝ տվյալների արտահոսքի մասին ցուցմունքներ տալու

11:39 • 08.11.17

ԱՄՆ Սենատի առևտրի հարցերով հանձնաժողովը ցուցմունքներ տալու համար դատարան է կանչել ամերիկյան Yahoo ընկերության նախկին գլխավոր տնօրեն Մարիսա Մայերին՝ կորպորատիվ տվյալների արտահոսքի առնչությամբ, հայտնում է Wall Street Journal-ը:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Yahoo-ի օգտատերերի թիվը, որոնք տուժել են 2013 թվականի հաքերային հարձակումից, 3 միլիարդ է, այլ ոչ 1 միլիարդ, ինչպես հաղորդվում էր նախկինում: Գողացված տեղեկությունները չեն ներառում օգտատերերի գաղտնաբառեր, վարկային քարտերի կամ բանկային հաշիվների տվյալներ:


Հաղորդվում է, որ ավելի վաղ Մայերը հրաժարվել է կամավոր ցուցմունքներ տալուց: Հանձնաժողովի և Մայերի ներկայացուցիչների տվյալներով՝ նա ցուցմունքներ կտա չորեքշաբթի:


Մայերը զբաղեցնում էր Yahoo-ի գլխավոր տնօրենի պաշտոնը 2012 թվականից մինչև 2017 թվականը:

Yahoo-ի նախկին ղեկավարը դատարան է կանչվել՝ տվյալների արտահոսքի մասին ցուցմունքներ տալու