Դուբայում շուտով կթողարկվի 5000 ձիաուժ հզորությամբ արաբական հիպերքարը (լուսանկարներ)

19:17 • 09.11.17

Դուբայում անցկացվող ավտոսրահի ժամանակ արաբական Devel ստարտափը կներկայացնի 5000 ձիաուժ հզորությամբ հիպերքարի ճանապարհային մոդելի նախատիպը, որն ստացել է Sixteen անվանումը:

Այս մասին հայտնում է Motor.ru-ն՝ ընդգծելով, որ նման մեքենա կառուցելու ծրագրերի մասին ընկերությունը հայտարարել էր 2013 թվականին:

Devel Sixteen մոդելը կհամալրվի 12.3 լիտր ծավալային, 4 տուրբինային V16 շարժիչով, որի հզորությունը կկազմի 5000 ձիաուժ: Մեքենայի նախատեսված առավելագույն արագությունը կգերազանցի 500 կմ/ժամը: Իսկ 100 կմ/ժամ արագությունն այն կզարգացնի 1.8 վայրկյանում:

Հիպերքարի թափքի հիմքում ընկած է լինելու ածխածնային կմախքը, ինչպես նաև ալյումինային շրջանակը:  



Դուբայում շուտով կթողարկվի 5000 ձիաուժ հզորությամբ արաբական հիպերքարը (լուսանկարներ)