460 ձիաուժ. BMW-ն ներկայացրել է M3-ի ամենահզոր տարբերակը (լուսանկարներ)
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է M3 սեդանի ամենահզոր տարբերակը՝ M3-CS-ը, որն արտադրվելու է 1.200 օրինակով:
Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթը համալրված է 460 ձիաուժ հզորությամբ, 3լ աշխատանքային ծավալով շարժիչով, որը 0-100կմ/ժ արագություն է զարգացնում 3.9 վայրկյանում: Ի դեպ, սովորական M3-ի դեպքում շարժիչի հզորությունը 431 ձիաուժ է:
Եվրոպայում մեքենայի պատվերներն ընդունվելու են հունվարից, իսկ վաճառքը մեկնարկելու է մարտից:













