Կոնվերս Բանկն առաջարկում է ընտանիքով օգտվել MasterCard վճարային քարտերից ու շահել տարբեր մրցանակներ
Մեկնարկել է Mastercard քարտապանների համար Կոնվերս Բանկի գործարկած ակցիայի երկրորդ փուլը: Դրա շրջանակներում Բանկը գործող և նոր հաճախորդներին է առաջարկում է արտոնյալ պայմաններով դառնալ Կոնվերս Բանկ Mastercard Starndart և Mastercard Gold քարտապան և օգտվել ակցիայի ընձեռած հնարավորություններից:
«Կոնվերս Բանկը և MasterCard-ը այս ակցիան գործարկում են անկանխիկ գործարքների խթանման նպատակով: Դրա շրջանակներում ընտանիքի՝ 14 տարեկան և ավելի բարձր տարիքի անդամներին անվճար տրամադրվելու են մեկ քարտային հաշվից սպասարկվող MasterCard վճարային քարտեր: Ակցիայի ավարտից հետո մեկ քարտային հաշվից ընտանիքի անդամներին սպասարկող հավելյալ քարտեր ստացած, դրանցով
200000 դրամ և ավելի ընդհանուր գումարի, 10 և ավելի անկանխիկ գործարք կատարած ընտանիքների միջև վիճակահանությամբ կխաղարկվեն երկու հոգու համար Դուբայ ուղևորության տոմս, իրային և դրամական պարգևներ»,- ասել են Բանկում՝ հավելելով, որ ակցիան գործում է մինչև դեկտեմբերի 6-ը:
Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ հղմամբ:










