ՆԱՍԱ-ն ցուցադրել է լուսնային տիեզերանավի փորձարկման անիմացիան (տեսանյութ)
ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնը ցուցադրել է Ascent Abort-2 կոչվող Orion լուսնա-մարսիական տիեզերանավի փորձարկման անիմացիան:
Ինչպես ասվում է գործակալության կայքում, փորձարկումը պլանավորվում է անցկացնել 2019 թվականի ապրիլին: Այս թեստը թույլ կտա ստուգել տիեզերագնացների պարկուճի փրկման համակարգը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իրական փորձարկումը կտևի 3 րոպե: Ապարատը կզարգացնի ավելի քան 1.600 կմ/ժ արագություն և կհասնի մոտ 10 կմ բարձրության:
Նշվում է, որ Space Launch System գերծանր հրթիռի արձակումն Orion նավի հետ պետք է իրականացվի 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում:










