iPhone X-ը «վախենում» է ցրտից. Apple-ն ընդունել է էկրանի հետ կապված խնդիրների առկայությունը

13:02 • 10.11.17

Reddit կայքի օգտատերերից մեկը բողոքել է, որ նոր գնած iPhone X սմարթֆոնի սենսորային էկրանը եղանակային ցուրտ պայմանների ժամանակ սկսում է չաշխատել ու չի պատասխանում մատնահպումներին:

«Ես նկատել եմ, որ iPhone X-ի էկրանը սկսում է չարձագանքել հպումներին, երբ դրսում եմ հայտնվում: Դուրս գալուց 2 վայրկյան անց այն չի արձագանքում, երբ ես փորձում եմ կայքերով անցնել: Խնդիրն ակնհայտ է»,-գրել է օգտատերը՝ հետաքրքրվելով, թե արդյոք մյուս օգտատերերի մեջ կան նման խնդրի բախված մարդիկ:

Ինչպես նշում է loopinsight.com կայքը, սրան ի պատասխան Apple ընկերությունը հայտնել է, որ չափից ավելի սառը կամ տաք եղանակային պայմանները կարող են հեռախոսի ֆունկցիոնալության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ:

Ընկերությունն ընդգծել է, որ սաստիկ ցրտի ժամանակ iOS-ով գործող սարքը կարող է միառժամանակ անջատվել: Սակայն հեռախոսը կսկսի նորից աշխատել, երբ ջերմաստիճանը նորմայի գա:

«Մենք տեղյակ ենք iPhone X-ի էկրանի հետ կապված խնդրի մասին և օպերացիոն համակարգի սպասվելիք թարմացման ժամանակ այդ խնդրի լուծումը լինելու է առաջնահերթություններից մեկը»,- ասվում է ընկերության հայտարարությունում:

iPhone X-ը «վախենում» է ցրտից. Apple-ն ընդունել է էկրանի հետ կապված խնդիրների առկայությունը