Մենք հիանալի հասկանում էինք, որ օգտագործում ենք մարդկային հոգեբանության թույլ կողմերը, բայց կանգ չէինք առնում. Facebook-ի համահիմնադրի խոստովանությունը

21:06 • 10.11.17

Facebook-ի համահիմնադիր և նախկին նախագահ Շոն Փարքերը լրագրողներին հայտնել է, որ զղջում է սոցիալական ցանցերի զարգացման գործում իր ներդրման համար:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, Փարքերը մեկնաբանել է, որ Մարկ Ցուկերբերգի և Instagram-ի հիմնադիր Քևին Սիստրոմի հետ միասին միջոցներ էին փնտրում, որը կստիպեր մարդկանց հնարավորինս շատ ժամանակ ծախսել սոցցանցերում:

«Լայքերն ու մեկնաբանությունները լուսանկարների տակ կամ գրառումները նպաստում են դոֆամինի արտադրմանը: Դա ստիպում է ձեզ առավել շատ նյութեր հրապարակել նոր լայքեր և մեկնաբանություններ ստանալու համար: Սոցցանցերը կերտում են մեր վերաբերմունքը շրջակայքի նկատմամբ, և Աստված գիտի, թե ինչ են անում մեր երեխաների ուղեղների հետ», - ասել է Փարքերը:

Facebook-ի համահիմնադրի խոսքով՝ ծրագրավորողները հիանալի հասկանում էին, որ օգտագործում են մարդկային հոգեբանության թույլ կողմերը, բայց այնուամենայնիվ կանգ չէին առնում:

 

Մենք հիանալի հասկանում էինք, որ օգտագործում ենք մարդկային հոգեբանության թույլ կողմերը, բայց կանգ չէինք առնում. Facebook-ի համահիմնադրի խոստովանությունը