Աստղային պատերազմներ. գիտնականները երկու գալակտիկաների բախում են հայտնաբերել

23:59 • 13.11.17

Չիլիում տեղակայված ALMA ատղադիտակի օգնությամբ գիտնականները հազվագյուտ տիեզերական երևույթ են դիտարկել, այն է երկու զանգվածային գալակտիկաների բախումը:

Ինչպես գրում է Life.ru-ն, գիտնականները նշում են, որ նման երևույթի ականատես լինելը իրական հաջողություն է, քանի որ աստղերի ձևավորման գործընթացները, այն էլ զանգվածային մարմինների պարագայում, հաճախ չեն պատահում:

Մասնագետների խոսքով՝ երկու գալակտիկաների միաձուլումը է էլիպսաձև գալակտիկայի կազմում վստահորեն կարելի եզակի երևույթ անվանել՝ ոչ միայն դրանց չափսերի, այլև այն պատճառով, որ գալակտիկաների միավորումը տեղի է ունենում Երկրից շատ հեռու:

Աստղագետներն ընդգծում են, որ միմյանցից 30 000 լուսային տարի հեռավորությամբ գտնվող հսկայական գալակտիկաները որոշ ժամանակ անց կմիաձուլվեն միասնական մարմնի կազմում:

 

Աստղային պատերազմներ. գիտնականները երկու գալակտիկաների բախում են հայտնաբերել