Mercedes-AMG E63 S-ի վարորդը 200կմ/ժ արագություն է զարգացրել՝ առանց ղեկին դիպչելու (տեսանյութ)

11:46 • 13.11.17

Յութուբյան GTBoard ալիքի հեղինակը մինչև 200 կմ/ժ արագություն է զարգացրել Mercedes-AMG E63 S մեքենայով՝ առանց դրա ղեկին դիպչելու:

Ինչպես նշում է motor.ru-ն, նման արդյունքի հասնելու համար մեքենայից պահաջվել է 11.5 վայրկյան:

Նշենք, որ մեքենան համալրված է 4լ աշխատանքային ծավալով, 612 ձիաուժ հզորությամբ V8 բիտուրբո շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.5 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 250 կմ/ժ է:

Ավելի վաղ Mercedes-AMG E63 S-ը դարձել է Նյուրբուրգրինգի ամենաարագընթացը ունիվերսալը. mոդելը մրցուղին անցել էր 7 րոպե 45.19 վայրկյանում:

 

Mercedes-AMG E63 S-ի վարորդը 200կմ/ժ արագություն է զարգացրել՝ առանց ղեկին դիպչելու (տեսանյութ)