2018թ. Apple-ը կներկայացնի iPhone-ի 3 նոր մոդել

10:52 • 14.11.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է գալիք տարում ներկայացնել iPhone-ի միանգամից 3 նոր տեսակ՝ այդ թվում նաև ահռելի՝ 6.5 դյույմ անկյունագծով մոդել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ոլորտի փորձագետների կարծիքով՝ 3 սմարթֆոնն էլ համալրված կլինեն նորարարական FaceID դիմաճանաչողական գործառույթով:

Դրանից զատ, ընկերությունը կներկայացնի 6.1 դյույմ անկյունագծով, ինչպես նաև OLED-ի փոխարեն LCD էկրանով համալրված հեռախոս, որը շատ ավելի մատչելի կլինի iPhone X-ից: Այն կարող է արժենալ 650-750 դոլար:

Հավելենք, որ սեպտեմբերին ներկայացված iPhone 8-ն ունի 4.7, iPhone 8 Plus-ը՝ 5.5, իսկ iPhone X-ը՝ 5.8 դյույմանոց էկրան:

2018թ. Apple-ը կներկայացնի iPhone-ի 3 նոր մոդել