Տիրենյան ծովում 15 ստորգետնյա հրաբխից կազմված շղթա է հայտնաբերվել (նկարազարդում)

16:13 • 14.11.17

Սեյսմոլոգ գիտնականները Տիրենյան ծովում հայտնաբերել են 15 ստորգետնյա հրաբխից կազմված շղթա, որոնցից 7-ը մինչ օրս անհայտ են եղել գիտությանը: Այս մասին հայտնում է italia-ru.com կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գծային կառուցվածքը մոտ 90 կիլոմետր երկարութուն և 20 կիլոմետր լայնություն ունի:

Նշվում է, որ այս հայտնագործությունն արվել է ծովային հատակի բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանք վերջին տարիների ընթացքում անցկացրել է հրաբխագետների, երկրաֆիզիկոսների և ծովային երկրաբանների միջազգային թիմը՝ Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի համար:Հետազոտական խմբի կորդինատոր, հրաբխագետ Գվիդո Վենտուրայի խոսքով՝ վերջերս հայտնաբերված և հետազոտությունում նկարագրված հրաբուխների շղթան սկսվում է Սալերնոյի ափից մոտ 90 կիլոմետրով դեպի հարավ ընկած տարածքից մինչև Կալաբրիայի Սանգինետու ափից 30 կիլոմետր դեպի արևելք ընկած հատվածը:

Ընդորում, հրաբուխների շղթան գտնվում է մոտ 3.200-ից մինչև 80 մետր ծովի մակարդակից ցածր խորության վրա:

Հայտնի է, որ այս հրաբուխներն ակտիվ են եղել շատ վաղուց՝ 300 հազարից մինչև 800 հազար տարի առաջ, սակայն չի բացառվում, որ դրանք մոտ ժամանակներում կրկին կակտիվանան:

 

Տիրենյան ծովում 15 ստորգետնյա հրաբխից կազմված շղթա է հայտնաբերվել (նկարազարդում)