Ռուսաստանում ադամանադե iPhone X են ստեղծել (լուսանկարներ)

19:28 • 15.11.17

Շքեղ դասի սմարթֆոններ արտադրող ռուսական Caviar ընկերությունը հայտնել է 344 սև ադամանդով պատված iPhone X-ի փողարկման մասին, ինչի մասին նշվում է ապրանքանիշի կայքում:

Корреспондент-ի հաղորդմամբ՝ նորագույն գաջեթն ընդգրկվել է «Ռուսաստանի ձեռքբերումներ» կոչվող հավաքածուի կազմում:

Նորույթի արժեքը կազմում է 2.4 մլն ռուբլի (ավելի քան 40 000 դոլար): Համեմատության համար նշվում է, որ այդ գումարով կարելի է մեկ սենյականոց բնակարան գնել Մոսկվայում:

«Այսօր Caviar-ը ներկայացնում է iPhone X սմարթֆոնը, որը նվիրված է սև խավիարին, ցանցահյուսազարդ ավանդական ռուսական ոսկերչական տեխնիկային և Կայսեր ադամանդապատ թագին», - նորույթը ներկայացրել են ընկերության մասնագետները:

Հայտնի է, որ մոդելն ստեղծվելու է մեկ օրինակով: Բացի այդ, ադամանդներից բացի սարքավորման կորպուսը կպատվի նաև սուտակներով:


 

Ռուսաստանում ադամանադե iPhone X են ստեղծել (լուսանկարներ)