Դուբայի ավտոշոուում ներկայացվել է 5.000 ձիաուժ հզորությամբ նոր Devel Sixteen հիպերքարը (լուսանկարներ)

12:23 • 15.11.17

Devel Motors մեքենաշինական ընկերությունը Դուբայի ավտոշոուի շրջանակում ներկայացրել է Devel Sixteen հիպերքարի սերիական տարբերակը:

Մեքենան ստացել է բացառիկ դիզայն, ինչպես նաև 12.3 լ աշխատանքային ծավալով, ավելի ան 5.000 ձիաուժ հզորությամբ քառատուրբին V16 շարժիչ:

Տպավորիչ նորույթը կարող է 0-100կմ/ժ արագություն զարգացնել 1.8 վայրկյանում, մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագության չափը 560 կմ/ժ է:

Հայտնի է, որ հիպերքարի կառուցման հարցում օգնել են իտալական Manifattura Automobili Torino ընկերության մասնագետները:

 

1cfb6a6f9c10a599be8579a8e9b73944a64b86ed

Серийный Devel Sixteen

Серийный Devel Sixteen

Դուբայի ավտոշոուում ներկայացվել է 5.000 ձիաուժ հզորությամբ նոր Devel Sixteen հիպերքարը (լուսանկարներ)