Ջրային վազքուղի, որը նախատեսված է ոչ միայն մարզվելու, այլև առողջության վերակագնման համար (տեսանյութ)

23:13 • 15.11.17

Business Insider-ը ներկայացրել է շրջանառության մեջ հայտնված ջրային վազքուղի մարզասարքը, որը առավել հզոր միջոց է արագ արդյունքի հասնել ցանկացողների համար:

Սարքավորումը նվազեցնում է մարմնի ցնցումը, իսկ մարմնի քաշը մինչև կրծքավանդակը լցված ջրում նվազում է 80 տոկոսով: Այն կարող է օգնել արագ վերականգնվել վնասվածքներից հետո:

Այն կարող են կիրառել մկանային ցավ ունեցող մեծահասակ մարդիկ, անգամ օստեոարթրիտ ունեցողները:

Ջրում վազելն առավել մեծ ջանքեր է պահանջում, այդ իսկ պատճառով այս սարքն օգտակար է մկաններն ամրացնելու համար:

Սարքի միակ բացասական կողմը դրա արժեքն է. այն այնքան էլ մատչելի չէ: Այն վաճառվում է 69 000 ֆունտ ստերինգով:

 

 

Ջրային վազքուղի, որը նախատեսված է ոչ միայն մարզվելու, այլև առողջության վերակագնման համար (տեսանյութ)