WhatsApp-ը նոր ձայնային գործառույթ է փորձարկում

20:40 • 16.11.17

WhatsApp մեսենջերի ծրագրավորողները փորձարկում են ձայնային հաղորդագրությունների նոր գործառույթը, որը զգալիորեն տարբերվելու է նախորդից:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ենթադրվում է, որ երբ օգտատերն սկսի գրանցել ձայնային հաղորդագրությունները, WhatsApp-ը կարտացոլի նոր ինտերֆեյսը միկրոֆոնի ստեղնի փոխարեն:

Միևնույն ժամանակ կես վայրկյան անց կկարողանա անցնել անդադար ձայնագրման ռեժիմին և խոսել արդեն առանց ստեղնը սեղմած պահելու:

Հնարավոր կլինի նաև ուսումնասիրել նախորդ հաղորդագրությունները գրանցման պահին: Սակայն անդադար կապի ժամանակ հնարավոր չի լինի դիտարկել լուսանկարներն ու տեսանյութերը, հաղորդագրություններ գրել և անցնել այլ կոնտակտների հետ զրույցի: 

 

WhatsApp-ը նոր ձայնային գործառույթ է փորձարկում