ԱՄՆ-ում տեսախցիկները ֆիքսել են ասուպի անկումը գիշերային երկնակամարում (տեսանյութ)
Ամերիկյան Ֆենիքս քաղաքում տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են ընկնելու ժամանակ գիշերային երկնակամարը լուսավորած ասուպը:
Համապատասխան տեսանյութը տեղադրվել է Weather Network հեռուստաալիքի յութուբյան ալիքում:
Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է երկնային մարմինը մի քանի վայրկյանով փայլատակում մթության մեջ ու արագ հանգում:
Նշենք, որ ասուպները տիեզերական օբյեկտների այն մասնիկներն են, որոնք մեծ արագությամբ մտնում են Երկրի մթնոլորտ, ինչի հետևանքով էլ այրվում են՝ առաջացնելով ընկնող աստղի էֆեկտ:










