Motorola-ի նոր սարքը թույլ է տալիս տեղում արտատպել սմարթֆոնով նկարած լուսանկարը (տեսանյութ)
Motorola տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Moto Z սմարթֆոնի համար նախատեսված նոր սարքը, որը ստացել է Moto Mod անվանումը: Այն իրենից ներկայացնում է լուսանկարի արտատպման համար նախատեսված սարք:
Ինչպես նշում է The Verge-ը, հարմարանքը կցվում է սմարթֆոնին ու հնարավորություն տալիս տեղում արտատպել հեռախոսով ֆիքսված ցանկացած կադր: Միևնույն ժամանակ այն կարող է լուսանկարներ արտատպել Instagram-ից, Google Photos-ից և Facebook-ից:
Աղբյուրը մանրամասնում է, որ սարքն արդեն հասանելի է նախնական պատվերի համար: Այն արժե 199 դոլար:
Moto Mod-ը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 17-ից:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










