ՆԱՍԱ-ն ցուցադրել է՝ աշխարհի որ քաղաքները կարող են ջրի տակ անցնել սառցադաշտերի հալոցքի հետևանքով (քատեզ)

22:09 • 16.11.17

ՆԱՍԱ-ի գիտնականներն ստեղծել են առաջին ծրագիրը, որը հուշում է, թե սառցադաշտերի մասշտաբային հալոցքի դեպքում որ շրջանները կարող են հայտնվել ջրի տակ՝ այսպիսով կանխատեսելով, թե որ քաղաքներին է սպառնում ամենամեծ վտանգը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, ծրագիրը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են Երկրի պտտման արագությունն իր առանցի շուրջ և ձգողականության ազդեցությունը հեղեղման վտանգի տակ կանգնած շրջանների մասին տվյալներն ուսումնասիրելիս:

«Այս վիրտուալ սարքը տալիս է յուրաքանչյուր խոշոր քաղաքի պատկերումը, թե ինչպես նրա վրա կազդի սառցադաշտերի հալոցքը», - գրում են ուսումնասիրության հեղինակները: 

ՆԱՍԱ-ի գիտնականների ստեղծած նոր գործիքը թույլ է տալիս հասկանալ, թե որ սառցադաշտերն են առավել մեծ վտանգ ներկայացնում:

Օրինակ, Լոնդոնի պարագայում ծովի մակարդակի բարձրացումը կախված է հիմնականում Գրենլանդիայի հյուսիսարևմտյան շրջանների սառցաբեկորների տեղաշարժի հետ:

Իսկ Նյու Յորքի դեպքում վտանգավոր է Գրենլանդիայի ողջ սառցե ծածկույթի իրավիճակը:

 

ՆԱՍԱ-ն ցուցադրել է՝ աշխարհի որ քաղաքները կարող են ջրի տակ անցնել սառցադաշտերի հալոցքի հետևանքով (քատեզ)