Շվեյցարիայում 5G ցանց կհայտնվի

18:54 • 16.11.17

Շվեյցարիայում բնակվողները մոտ ապագայում կարող են հնարավորություն ստանալ առավել արագ բջջային ինտերնետից օգտվելու համար:

Ինչպես հաղորդում է Euromag-ը, երկրի տարածքում իր աշխատանքը կսկսի 5G տեխնոլոգիան: 5G-ցանցը կդառնա ապագայի թվային հասարակության հեռուստահաղորդակցության ենթակառուցվածքների անբաժանելի մասը:

Երկրի կառավարությունը հնարավորություն կընձեռի նոր սերնդի ցանցը կառուցել և շահագործման հանձնել 2019-ից սկսած: Սակայն առավել ամբողջական ծավալով տվյալների փոխանցում սմարթֆոնների օգտատերերը կստանան 2020-2021 թվականներին:

 

Շվեյցարիայում 5G ցանց կհայտնվի