ԱՄՆ-ում մարդանման ռոբոտը «սովորել է» սալտո անել (տեսանյութ)
Boston Dynamics ամերիկյան ինժեներական ընկերության ինժեներները «սովորեցրել են» Atlas ռոբոտին սալտո անել: Ռոբոտի նոր ունակությունները ցուցադրող տեսանյութը հրապարակվել է ընկերության YouTube ալիքում:
Տեսանյութում ռոբոտն անցնում է խոչընդոտների գիծը՝ ցատկելով հարթակից հարթակ: Վերջում Atlas-ը բարեհաջող սալտո է անում՝ ցատկելով դեպի հետ: Մասնագետները ցուցադրել են նաև անհաջող պահերը, երբ ռոբոտը վայրէջքից հետո ընկնում է:
Հայտնի է, որ Atlas-ը մարդանման ռոբոտ է, որը նախատեսված է դժվարանցանելի տեղանքով երթևեկելու համար: Ռոբոտը քայլում է երկու ոտքերի վրա, կարող է օգտագործել ազատ ձեռքերը բեռ տեղափոխելու կամ ուղղահայաց խոչընդոտների վրա մագլցելու համար:










