Գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունից հետո իտալացի նյարդավիրաբույժը հրաժարվել է վիրահատել ռուս ծրագրավորողին

22:36 • 17.11.17

Իտալացի նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոն չի իրականացնի ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովի գլխի փոխպատվաստման վիրահատությունը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ինքը Սպիրիդոնովը:

Ծրագրավորողի խոսքով՝ իր վիրահատության նախապատրաստական աշխատանքները գործնականում սառեցվել են: Կանավերոն ֆինանսավորում է ստանում Չինաստանի կառավարությունից, որն էլ ցանկանում է, որ նման վիրահատությանը ենթարկվող առաջին հիվանդը Չինաստանի քաղաքացի լինի:

Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Չինաստանում իրականացվել է գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունը: 18 ժամ տևած վիրահատությունն անցկացվել է դիակի վրա:

Հիշեցնենք, որ 2015-ին Վալերի Սպիրիդոնովը, որի մոտ մկանային համակարգի խանգարում է ախտորոշվել, դարձել էր գլխի փոխպատվաստման վիրահատության առաջին թեկնածուն:

 

Գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունից հետո իտալացի նյարդավիրաբույժը հրաժարվել է վիրահատել ռուս ծրագրավորողին