40.000 դոլար. Caviar-ը ներկայացրել է 344 ադամանդով զարդարված բացառիկ iPhone X-ը (լուսանկարներ)

15:41 • 17.11.17

Ռուս-իտալական Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone X սմարթֆոնի ադամանդապատ տարբերակը, որն արժե 2.4 միլիոն ռուբլի (մոտ 40 հազար դոլար): 

Ինչպես հայտնում է Luxury Launches-ը, «Կայսեր թագ» կոչվող նորույթը զարդարված է 344 ադամանդով:

Ընկերությունը ստեղծել է iPhone X-ի այս տարբերակը՝ հարգանքի տուրք մատուցելով Ռուսական կայսրության տարիներին պալատական ոսկերիչ Գեորգ Ֆրիդրիխ Էկարտի ստեղծած Մեծ կայսերական թագին, որով թագադրվել է Եկատերինա Երկրորդը՝ Ռուսական կայսրության ամենաերկար կառավարող կայսրուհին, իսկ այնուհետև նաև՝ մյուս կայսրերը:

Նշվում է, որ հեռախոսը զարդարված է տարբեր չափերի 344 ադամանդով և 14 խոշոր սուտակով: Հատկանշական է, որ  հեռախոսի եզակիությունը պահպանելու համար, կստեղծվի դրա միայն մեկ նմուշ:

 

 

 

 

40.000 դոլար. Caviar-ը ներկայացրել է 344 ադամանդով զարդարված բացառիկ iPhone X-ը (լուսանկարներ)