Իտալական ընկերությունը սպորտային մեքենա-տրանսֆորմեր է ստեղծել՝ առանց դռների (լուսանկարներ)
Մրցարշավային բոլիդների համար շասի պատրաստող Dallara Automobili ընկերությունը ներկայացրել է իր առաջին ճանապարհային speedster մոդելը, որն ստացել է Stradale անվանումը:
Ինչպես գրում է Motor.ru-ն, նորույթը դռներ չունի, իսկ թափքը պատրաստված է ածխածնի մանրաթելից և ամբողջությամբ փոխակերպվող է:
Բազային «սփիդսթեր» մոդելի յուրաքանչյուր ավտոմեքենա դիմապակու տեղադրումից հետո վերածվում է ռոդսթերի: Սպորտային մեքենան կշռում է ընդամենը 855 կգ:
Հետնաքարշակ համակարգով մոդելը համալրված է 2.3 լիտր ծավալային, 4 մխոցային տուրբո շարժիչով, որի հզորությունը կազմում է 400 ձիաուժ: Այն աշխատում է ռոբոտացված փոխանցման տուփի հետ համատեղ:
Առաջին 100 կմ/ժամը մեքենան զարգացնում է 3.25 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 300 կմ/ժամ:
Ընկերութունը մտադիր է ընդհանուր առմամբ 600 մեքենա թողարկել: Բազային տարբերակի արժեքը կազմում է 155 000 եվրո: Դիմապակու տեղադրումը գնահատվում է 16 600 եվրո, իսկ դռներինը՝ 7300 եվրո:













