Tesla-ն ներկայացրել է առաջին էլեկտրական բեռնատարը (լուսանկարներ)
Ամերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է իր առաջին բեռնատարը, որը ստացել է Tesla Semi անվանումը, հայտնում է meduza.io կայքը:
Էլեկտրական բեռնատարը կարող է մեկ լիցքավորմամբ 800կմ տարածություն անցնել, ընդորում կես ժամ վերալիցքավորվելուց հետո այն կարող է ևս 650 կմ անցնել: Հատուկ այս բեռնատարների համար ԱՄՆ-ի ավտոմայրուղիների երկայնքով վերալիցքավորման կայաններ են կառուցվելու:
Semi-ին հնարավոր է առավելագույնը բարձել 36 տոննա բեռով: Այդ դեպքում փոխադրամիջոցը կկարողանա 0-100 նկմ/ժ արագություն զարգացնել 20, իսկ ավելի թեթև լինելու դեպքում՝ 5 վայրկյանում:
Ի տարբերություն ավանդական բեռնատարների՝ Tesla Semi-ում վարորդի նստատեղը գտնվում է կենտրոնում:
Տպավորիչ նորույթը համալարված է ինքնակառավարման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս առանց վարորդի միջամտության շարժվել ու փոխել ուղղությունը:
Նշվում է, որ Tesla Semi-ի սերիական արտադրությունը մեկնարկելու է 2019թ.: Դրա գնի վերաբերյալ տեղեկություն չկա:












