Շաբաթը 5 անգամ շոկոլադ ուտելը նվազեցնում է սրտի կաթված ստանալու վտանգը

23:17 • 18.11.17

Շաբաթը հինգ անգամ շոկոլադ ուտելը ավելորդ քաշ ունեցող հիվանդների մոտ նվազեցնում է սրտի կաթված ստանալու վտանգը:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, այս մասին վկայում են վերջերս իրականացված նոր հետազոտության արդյունքները, որոնց համաձայն գեր մարդկանց շրջանում կանոնավոր չափաբաժնով շոկոլադ սպառողների մոտ սրտի կորանար հիվանդություն գրեթե չի լինում, ինչպես նաև սրտի կաթված:

Իսկ այն մարդիկ, որոնք շոկոլադ չեն օգտագործում, կանգնած են սրտի հիվանդություններ ունենալու վտանգի առաջ:

Նախկինում իրականացված ուսումնասիրություններն արդեն ապացուցել էին, որ մուգ շոկոլադը բարելավում է սրտի առողջությունն ու պաշտպանում այն «վատ խոլեստերինից»:

Նոր հետազոտության մասնակիցները 64-ից բարձր տարիքի էին, որոնց 90 տոկոսը՝ տղամարդիկ:

 

Շաբաթը 5 անգամ շոկոլադ ուտելը նվազեցնում է սրտի կաթված ստանալու վտանգը