Համացանցում հրապարակվել են Lamborghini-ի առաջին արտաճանապարհայինի սրահը պատկերող լուսանկարները

23:58 • 18.11.17

AltDynamic դիզայներական ընկերությունը Instagram-ի իր էջում տեղադրել է Lamborghini-ի առաջին արտաճանապարհային Urus մոդելի սրահի լուսանկարները:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նորագույն իտալական ավտոմեքենան համալրված կլինի կառավարման թվային վահանակով և երկու կենտրոնական էկրանով:

Lamborghini Urus-ի սրահի կենտրոնական հատվածում տեղակայված է կառավարող էլեկտրոնիկայի աշխատանքի ռեժիմները փոխող լծակը: Ընդհանուր առմամբ, աշխատանքային ռեժիմները վեցն են՝ Strada (մայրուղի), Sport (սպորտ), Corsa (մրցավազք), Sabbia (ավազ), Terra (գետին) և Neve (ձյուն):

Lamborghini Urus-ի հանրային դեբյուտը կկայանա դեկտեմբերի 4-ին Սանտ Ագատա Բոլոնյեզեում անցկացվելիք հատուկ միջոցառման ժամանակ:


 

Համացանցում հրապարակվել են Lamborghini-ի առաջին արտաճանապարհայինի սրահը պատկերող լուսանկարները