ԱՄՆ-ում գրանցվել է մարիխուանայի չարաշահումից մահացության առաջին դեպքը. մահացողը 11 ամսական երեխա է
Կոլորադոյի հիվանդանոցներից մեկում 11 ամսական երեխայի մահվան պատճառը քննարկումների և բանավեճերի առիթ է դարձել բժիշկների շրջանում:
Ինչպես հայտնում է The Independent-ը, խոսքը 2015-ին սրտի անբավարարությունից մահացած տղա երեխայի մասին է, որի մահվան պատճառը, ինչպես պարզվել է, մարիխուանայի գերչափաքանակն է եղել:
Բժիշկները նշում են, որ չէին նշի մարիխուանայով պայմանավորված մահվան պատճառը, եթե կառչելու այլ տեղ ունենային: Տղայի բուժման վերահսկմամբ զբաղվող վարակաբանը հետազոտությունից հետո նրա արյան և մեզի մեջ մարիխուանայի առկայության դրական արդյունք է ստացել:
«Մի խնդիրը բերել է մյուսին, և երեխայի սիրտն արդյունքում կանգ է առել, նա դադարել է շնչել և մահացել է», - փաստում է մասնագետը:










